სამუშაო შეხვედრა -ბორჯომში



20-21 მარტს, ბორჯომში სამუშაო შეხვედრა ,,სათემო აქტივიზმი და ადვოკატირება“ ჩატარდა, რომლის მიზანი იყო პროექტის ,,ახალგაზრდული სათემო ორგანიზაციების მხარდაჭერა ახალქალაქისა და ნინოწმინდის მუნიციპალიტეტებში" ფარგლებში შერჩეული და გადამზადებული ახალგაზრდა ლიდერების თანამონაწილეობით პროექტის მეორე ეტაპზე განსახორციელებელი ადვოკატირების კამპანიების დაგეგმვა და იდეებს ბანკის შექმნა. შეხვედრაში მონაწილეობას ღებულობდნენ 4 სათემო სოფლის (ზაკვი, ფოკა, გორელოვკა, განძანი) ახალგაზრდა ლიდერები და მათი პედაგოგები(სულ 20 მონაწილე)
სამუშაო შეხვედრამ აქტიურად და საინტერესოდ ჩაიარა.















Աշխատանքային հանդիպում Բորժոմիում
Օր առաջին ...
Մարտի 20-21-ը, Բորժոմիում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում «Համայնքային ակտիվություն և փաստաբանություն» անվանումով, որի նպատակն էր «Աջակցություն Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների երիտասարդական համայնքային կազմակերպություններին» նախագծի շրջանակներում ընտրված և վերապատրաստված երիտասարդ առաջնորդների մասնակցությամբ նախագծի երկրորդ փուլի ընթացքում իրագործելի փաստաբանության քարոզարշավների կազմակերպում և գաղափարների բանկի ստեղծում: Հանդիպմանը մասնակցում էին 4 գյուղական համայնքների (Զակ, Փոկա, Գորելովկա,Գանձա) երիտասարդ լիդերներ և նրանց ուսուցիչները (ընդհանուր առմամբ 20 մասնակից):
Աշխատանքային հանդիպումը անցավ ակտիվ և հետաքրքիր մթնոլորտում:
Հանդիպման բացումը անցկացրեց նախագծի համակարգող Ցիրա Մեսխիշվիլին, ով ներկայացրեց օրակարգը և նախագծի հակիրճ ամփոփումը: Օրակարգը ներկայացնելուց հետո նախագծի ասիստենտ/ օգնական Մարիամ Կապանաձեն ներկայացրեց նախագծի շրջանակներում 6 ամիսների գործունեության վերաբերյալ զեկույցը: Անցած ժամանակահատվածում 6 գյուղերից (Փոկա, Գանձա, Գորելովկա, Տուրցխ, Կոչիո, Ալաթուման, Զակ) նախապես ընտրված երիտասարդները Zoom առցանց պլատֆորմի միջոցով վերապատրաստումներ և սեմինարներ անցան:
Հանդիպմանը մասնակցող համայնքային կազմակերպությունը ներկայացնող խմբերը հանդես եկան իրենց թեմաների շնորհանդեսով, խոսեցին գյուղի հիմնադրման, բնակչության քանակի և առկա ներուժի մասին: Շնորհանդեսները բավականին հետաքրքիր և զվարճալի էին: Տեղում կազմակերպվեցին գյուղերին ծանոթանալու համար նախատեսված էքսկուրսիաներ:
Ցիրա Մեսխիշվիլին և նախագծի ասիստենտ/օգնական Թամար Սամսոնիձեն ներկայացրեցին «Փաստաբանությունը համայնքային փոփոխության համար» և
« Համայնքային կազմակերպությունների հաղորդակցման ռազմավարությունները Փաստաբանության պրոցեսում» շնորհանդեսով, որը Փաստաբանության պրոցեսի հակիրճ ամփոփումն էր, որը երիտասարդները թրեյնինգների տեսքով անցել են առցանց ուսուցման ընթացքում: Շնորհանդեսից հետո նրանք խմբերում աշխատեցին «Գյուղական հիմնախնդիրների բացահայտում և խնդրի մասին փաստաբանության պլանի ստեղծում» թեմայով, որը հաջողությամբ հաղթահարեցին և ներկայացրեցին շնորհանդեսներ հետևյալ խնդիրների վերաբերյալ.
Գորելովկա՝ Խաղահրապարակի ստեղծում Գորելովկայում,
Զակ՝ 5 գյուղերի համար Զակի վարչական միավորումում մանկապարտեզի ստեղծում:
Գանձա՝ «Փարվանա» գետի էկոլոգիական պահպանում/գոյատևում;
Փոկա՝ Փոկայի հանրակրթական դպրոցում քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաների ստեղծում:
Շնորհանդեսներն անցան հարց-պատասխանի ռեժիմով: Մասնակիցների կողմից գնահատվեց նաև նախագծի պլանը: Ավելացվեցին առաջարկություններ և դիտողություններ, որոնք խմբի անդամները հաշվի կառնեն Փաստաբանության գործընթացն իրականացնելիս:
Նախագիծն ֆինանսավորվում է «Բաց հասարակության հիմնադրամի» կողմից: