წარმატებული ადამიანების ისტორიები





Ապրիլի 8-ին, ժամը 19: 00-ին, «Աջակցություն Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների երիտասարդական համայնքային կազմակերպություններին» նախագծի շրջանակներում անցկացվեց վեբինար «Հաջողության հասած մարդկանց պատմությունները» սեմինարների շարքից:
Վեբինարի շրջանակներում հրավիրել էինք Գիորգի Թումասյանին, 2017-2018 թվականներին ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության դեսպան, Համաշխարհային տնտեսական ֆորումի երիտասարդ առաջնորդ, Հաշտության երիտասարդական շարժման հիմնադիր, «Թիֆլիսի Համքարի» անդամ, Հայկական համայնքի «Արձագանք» հարթակի ղեկավար և Խաղաղության հիմնադրամի հիմնադիր:
Առցանց հանդիպումը բավականին հետաքրքիր անցավ: Պարոն Գիորգին երիտասարդներին պատմեց իր հաջողության պատմությունը, թե նա ինչ ճանապարհ է անցել լեզվի բարիերը/արգելքը հաղթահարելուց և հասարակության մեջ կատարյալ ինտեգրման պրոցեսում: Վերջում, նա պատասխանեց երիտասարդների կողմից տրված բոլոր հարցերին: