სემინარების ციკლიდან ,,წარმატებული ადამიანების ისტორიები"





Ապրիլի 21-ին, ժամը 19: 00-ին, «Աջակցություն Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների երիտասարդական համայնքային կազմակերպություններին» նախագծի շրջանակներում անցկացվեց վեբինար «Հաջողության հասած մարդկանց պատմությունները» սեմինարների շարքից:
Վեբինարի շրջանակներում մենք հրավիրել էինք Վրաստանի Պաշտպանության նախարարության, Պաշտպանության ուժերի պատրաստման, և ռազմական կրթության հրամանատար Բեսիկ Քութաթելաձեի անվան Սաչխերի լեռնային պատրաստման դպրոցի S-6 ավագ մայոր Արմեն Առաքելյանին:
Առցանց հանդիպումը բավականին հետաքրքիր անցավ: Պարոն Արմենը խոսեց. «Վրաստանի ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելություններում» թեմայի շուրջ, երիտասարդներին պատմեց իր հաջողության պատմությունը, թե ինչ ճանապարհ է նա անցել նպատակին հասնելու համար, և վերջում համապարփակ պատասխանեց երիտասարդների կողմից տրված հարցերին: